Երևանի ավագանին նոր անդամ ունի


Երևանի ավագանին նոր անդամ ունի
Նոյեմբեր 15 15:14 2024

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

ԿԸՀ-ն նոյեմբերի 15-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է վերոնշյալ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արեգ Գնունու Գևորգյանին։