Երեկ՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից դեպի «4-րդ գյուղ» տանող նորակառույց, բայց դեռ շահագործման չհանձնված ավտոճանապարհին բախվել են «Mazda» և «Subaru» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ճանապարհահատվածը դեռևս չի հանձնվել շահագործման, քանի որ ամբողջական կառուցված չէ, բայց մեծ թվով վարորդներ Բաբաջանյան փողոցից հեռացրել են բետոնե արգելապատնեշներն ու երթևեկում են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։