ՔՊ նիստում Բադասյանը ՊԵԿ բարեփոխումների մասին զեկույց է ներկայացրել


ՔՊ նիստում Բադասյանը ՊԵԿ բարեփոխումների մասին զեկույց է ներկայացրել
Նոյեմբեր 14 22:25 2024

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։ 

Քննարկվել են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կատարվող աշխատանքներն ու բարեփոխումները։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։