ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը ասում է՝ մեղավոր չէ, որ 64 տարեկան է ու «ահագին կյանք է ապրել»։
«Բաժանումները՝ Հովհաննես Քաջազնունի, հնչակ, դաշնակցական, կոմունիստ, ռամկավար, ինձ համար անընդունելի են։ Նրանք, ովքեր եղել են 100, 60 տարի առաջ, մեր բոլորինն են՝ լավ ու վատ գծերով, լավ ու վատ արածով։ Այնպես չի, որ յուրաքանչյուրս պետք է իրավունք վերապահենք ու մեզ համարենք Նժդեհի ժառանգորդը, Անդրանիկի ժառանգորդը։ Սիրուն չի, բոլորը մերն են եղել, պայքարել են մեր հայրենիքի համար»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
Աղազարյանի խոսքով՝ զգացմունքներով պետություն չեն սարքում։
Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի անհանգստությանը, որ վաղը կամ մյուս օրը կառավարության ձախողման դեպքում ամեն ինչ կգցեն իր վրա՝ որպես նախկին դաշնակցականի՝ Աղազարյանն ասաց. «Այդպիսի բան տեղի չի ունենա, որովհետև կառավարությունը չի ձախողի։ Այնպես ենք անելու, որ պարոն Աղազարյան Հովիկին հանկարծ ոչ մեկ չդատապարտի»,- հավելեց նա։