Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը։
Այս մասին Tert.am-ին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:
2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն է եղել:
Նշենք, որ վարչական շրջանի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարական է ներկայացրել նոյեմբերի ութին: