Պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատ է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունն ուզում է իրենց խփի. Գեղամ Մանուկյան


Պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատ է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունն ուզում է իրենց խփի. Գեղամ Մանուկյան
Նոյեմբեր 14 15:13 2024

«Էս իշխանությունն անհավատալի տաղանդ ունի, հիմա պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատ է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունը է մեղավոր ընդդիմությունը ուզում է խփի, վախեցած են»,- Աժ-ումունեցած ելույթի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նա իշխանություններին կոչ արեց, որ համարեն, թե ընդդիմությունը չկա, ոչ մեկը իրենց ընդդիմությունից չի խփի, արդյոք ՊՊԾ-ն կհանեն և ենթադրեց, որ չեն հանի,  քանի որ դեռ պետք է քաղաքով քայլեն։

Մանուկյանը հայտնեց, թե պաշտպանության նախարար պապիկյանը իրեն ճիշտ չի հասկացել, ինքը նախորդ ելույթում չի ասել, որ զինվորականների աշխատավարձերն են պակասել, այլ ասել է, որ ՊՆ բուջեում աշխատանքային ֆոննդը պակասել է սննդին հատկացվող բյուջեն՝ նույնպես։

«Պարոն Կոնջորյանին էլ փոխանցեք, որ երբ ասում է՝ դուք ձեր իշխանության ժամանակ... Ախր ես եռուստատեսությամբ իշխանություն քննադատող խմբագիր էի, իսկ Կոնջորևանն, օրինակ, 2011 թվականին ՀԺԱՄ-ի երիտասարդական թևի ղեկավար էր, որը 2012 թվականին պետք է պահշտպանոր ՀՀԿ-ին և իրենց կուսակցության նախագահը պետք է դառնար ԱԺ պատգամավոր։ Էդ որ ասում է երկիրը թալանել են՝ մի անգամ այդ մասին նա Բարսեղ Բեգլարյանին ասե՞լ է, որի բարեգործական կազմակերպության մեջ է եղել»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։