Ձեր խոստումը մեզ հեռացնելն էր. աշխատավարձ եք ստանում՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ. ՔՊ-ականն՝ ընդդիմությանը


Ձեր խոստումը մեզ հեռացնելն էր. աշխատավարձ եք ստանում՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ. ՔՊ-ականն՝ ընդդիմությանը
Նոյեմբեր 14 10:34 2024

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդդիմադիրներին մեղադրեց խոստումները չկատարելու համար։

«2021 թվականից մինչև այսօր դուք ինչո՞վ եք զբաղվել։ Հիշում եմ, որ դուք եկել եք սեփական օրակարգով ու ձեր խոստումը մեզ հեռացնելն էր, հիմա մինչև 2026 թվականն աշխատավարձ եք ստանալու՝ առանց ձեր խոստումը կատարելո՞ւ»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Ըստ Թունյանի՝ կողքից քննադատելը հեշտ է, բայց որևէ բան անելը՝ դժվար։

«Ես համաձայն չեմ տեսակետի հետ, որ դուք վերադառնում եք կառուցողական դաշտ, դուք չեք կողմնորոշվում՝ փողոցո՞ւմ ձեր գործունեությունը ծավալեք, թե՞ Ազգային ժողովում, դուք մնացել եք մեջտեղը ու աշխատանքի գալիս եք կոմպլեքսավորված՝ մտածելով, որ այստեղ մի քիչ կառուցողական ոճի մեջ մտնեք՝ կարող է ձեզ փողոցում չընդունեն»,- նշեց ՔՊ-ականը։