Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն մոտ են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնությանը։
«Հաջորդ կարևոր բանը, որ տեղի ունեցավ Կազանում, այն է, որ մենք կարող ենք երկուստեք ընդունելի լուծում ունենալ տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում։ Այդ առաջարկը գրավոր փոխանցել ենք Ադրբեջանին։
Մենք Ադրբեջանին ենք փոխանցել նաև մեր առաջարկները խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյալ»,- խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Փաշինյանը։