Խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ հիմա ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում ենք աշխատում. Արարատ Միրզոյան


Խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ հիմա ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում ենք աշխատում. Արարատ Միրզոյան
Նոյեմբեր 13 16:09 2024

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է` Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի շուրջ սկսել են ավելի կառուցողական աշխատել:

Նա ասաց, որ 1-2 հոդվածների շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան` նախորդ շրջանում:

«Ես կասեի` նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա:

Միրզոյանը զգուշավոր լավատեսություն հայտնեց` Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են՝ ունենալու վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ: