ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը վստահեցնում է, որ տանն Արարատ լեռան նկարն ունի ու «պրոբլեմ չունի»:
«Մասիս սարի նկարն էլ ունեմ, Արագածի նկարն էլ ունեմ, նաև Էվերեստի նկարն ունեմ։ Չէ՛, ոչ մի պրոբլեմ չի, արխային կարաք ունենաք»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՔՊ-ականը` անդրադառնալով Արմեն Ռուստամյանի ելույթին:
Նա ասաց, թե բաժակը ձեռքին՝ ընդդիմությունից ավելի լավ հայրենասիրական ճառեր կարող է ասել:
«Խնդիրը դրանում չէ, հայրենասերն այն մարդն է, ով ՀՀ պետական բյուջեից 100 դրամ չի գողացել»,- նշեց Գրիգորյանը: