Փաշինյանը հրահանգել է խորը թաղել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը. «Իրավունք»


Փաշինյանը հրահանգել է խորը թաղել Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը. «Իրավունք»
Նոյեմբեր 13 09:07 2024

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` ՔՊական պատգամավորներին հատուկ հրահանգ է իջեցրել Փաշինյան Նիկոլը: «Քոչարյան Անդոյի պաշտոնանկության հարցը խորը թաղել, հակառակ պարագայում՝ կնշանակի դեմ դուրս գալ անձամբ իմ դեմ»,-ըստ իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների` ասել է Փաշինյանը։

Ասում են՝ վերջինիս հրահանգը ի գիտություն է ընդունել նաեւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով այդ ամենը «պադպոլնի» կազմակերպողներից մեկն էր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում