Մեկը մյուսի հետեւից երկարացվում են իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետները. «Ժողովուրդ»


Մեկը մյուսի հետեւից երկարացվում են իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետները. «Ժողովուրդ»
Նոյեմբեր 13 08:45 2024

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը մեկը մյուսի հետեւից երկարեցնում է իշխանության յուրացման գործով կալանավորվածների կալանքի ժամկետը, բայց աշխատանքի արդյունավետությունը չի երեւում:

Երեկ դատարանը 2 ամսով երկարեցրել է արցախցի Արմեն Մնացականյանի կալանքի ժամկետը։ Փաստաբան Ռոման Երիցյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ դատարանը հայցը մասնակի է բավարարել ու թույլ է տվել, որ միայն մերձավոր հարազատները տեսակցեն Արմեն Մնացականյանին։ Մյուսների համար տեսակցությունները փակ են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետի հարցն է քննվելու դատարանում: Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ դարձյալ կալանքի ժամկետը երկարեցնելու համար: Մնում է՝ դատարանը որոշում կայացնի. կա՛մ նրա կալանքի ժամկետը երկարեցնում է, կա՛մ ազատ արձակում ԱԱԾ մեկուսարանից:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու համար: Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: