Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը։
«Դատարանը վերացրեց Գերասիմ Վարդանյանի տնային կալանք խափանման միջոցը, որը մեծ ձեռքբերում էր Գերասիմի պարագայում։ Դրական եմ համարում դատարանի որոշումը, հուսադրող է, որովհետև գործը, որպես այդպիսին, շինծու է»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը