Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկում կլինի. ՔՊ-ն ու կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն


Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ հրատապ քննարկում կլինի. ՔՊ-ն ու կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում հայտնեն
Նոյեմբեր 12 11:00 2024

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր հայտարարեց, որ ԱԺ պատգամավորների ¼-ի պահանջով օրվա երկրորդ նիստում քննարկվելու է հրատապ թեմա՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերաբերյալ։

Նա նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է հայտարարության նախագծի քվեարկություն։

«Շուտով աշխատակազմին կփոխանցվի հայտարարության նախագիծը, որպեսզի բոլոր պատգամավորներն ունենան։ Կարծում ենք, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունը, որն այստեղ է հիմա, հստակ վերաբերմունքը պետք է արտահայտեն Ադրբեջանի հակամարդկային արարքի վերաբերյալ։ Սա շատ լավ առիթ է, որ Բաքվում նախաձեռնված COP 29-ի  շրջանակներում ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը պահանջ ուղղի միջազգային հանրությանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելուն»։