ՔՊ-ն նոր լուծումներ է փնտրում տրանսպորտի ուղեվարձերի հարցում. Հայկ Մարության


ՔՊ-ն նոր լուծումներ է փնտրում տրանսպորտի ուղեվարձերի հարցում. Հայկ Մարության
Նոյեմբեր 8 18:58 2024

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել է, որ 3 օրվա ընթացքում իրենց հաջողվել է ընդդեմ ուղեվարձի թանկացման հավաքել 11 000 -ից ավելի ստորագրություն, ինչի արդյունքում ՔՊ-ն արդեն դիտարկում է հանրությանն առաջարկել տրանսպորտի վճարման նոր գնային փաթեթ:

Նա մասնավորապես գրել է. « Սիրելի երեւանցիներ, ձեր այս օրերի ակտիվությունն արդեն ստիպել է ՔՊ իշխանությանը՝ նոր լուծումներ փնտրել տրանսպորտի ուղեվարձերի հարցում, ինչի մասին երեկ հայտարարել է ՔՊ վարչության փոխնախագահը»։

Նա նաև նշել է, որ իրենք շարունակելու են #Առավելագույնը100դրամ ակցիան։

«Միացեք մեզ, որպեսզի տրանսպորտը չթանկանա եւ 100 դրամ վճարելու հնարավորություն ունենանք»։