Վրաստանը Հայաստանից ավելի նվազ ժողովրդավարական երկիր է. լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
«Ցավոք, Վրաստանում տեսնում ենք խնդրահարույց նյուանսներ»,-ասաց նա՝ պնդելով, որ ժողովրդավարական երկրում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք ընդունել հնարավոր չէ։
Դանիել Իոաննիսյանը պնդեց, որ ՀՀ-ում բոլոր ՀԿ-ները, որոնք Արևմուտքից ֆինասավորում ունեն, առավելագույնս թափանցիկ են։