Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար. Ալիև


Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար. Ալիև
Նոյեմբեր 8 13:39 2024

Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար, ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ, պնդել է Ալիևը։

«Ես հայկական կողմին բազմիցս բացատրել եմ, որ չպետք է ենթարկվեն սադրանքների, բայց Հայաստանը շարունակում է զինվել։ Մենք, տեսնելով դա, պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի։ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական ​​պատրաստության վիճակում»,- ասել է նա: