Սրբուհի Գալյանն իր մուտքը նախարարի պաշտոնում ազդարարեց անամոթ ստով. Զոհրաբյան


Սրբուհի Գալյանն իր մուտքը նախարարի պաշտոնում ազդարարեց անամոթ ստով. Զոհրաբյան
Նոյեմբեր 8 11:59 2024

Արմեն Աշոտյանի գործը հավակնում է դառնալ նորանկախ Հայաստանի պատմության մեջ քաղաքական  ֆարսերից մեկը, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ երեկ Արդարադատության նորանշանակ նախարարն իր մուտքը այդ պաշտոնին ազդարարել է «անամոթ ստով»՝ ասելով, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան.«Նույնիսկ  եվրոպական ամենախոշոր  կուսակցությունը՝ ԵԺԿ-ն, քանիցս իր բանաձևերում արձանագրել է ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների առկայությունը, անգամ Fredom House-ը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ-ում դատարաններն անկախ չեն և ախտահարված են, նույնիսկ այս իշխանության  տերեր հանդիսացող միջազգային կառույցները չեն կարողացել այս իրավիճակը թաքցնել և արձանագրել են, որ ՀՀ-ում քաղաքական հետապնդումներն առկա են։ Իսկ Արդարադատության նախարարն ասում է, որ երկրում քաղաքական բանտարկյալներ չկան»։

 Անդրադառնալով Սրբուհի Գալյանի մեկ այլ հայտարարությանը, թե կիսում է Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության պատասխանատվությունը, Զոհրաբյանը նշեց.«Բնականաբար, իրենք չեն կարող չկիսել Փաշինյանի վարած քաղաքականությունը, որովհետև, ինչպես ասել եմ, դա ոչ թե քաղաքական թիմ է, այլ Նիկոլ Փաշինյանի անվան «կուտոկ» է։ Մի «կուտոկում», որտեղ հավաքվածները մեղսակցված են իրար հետ դավաճանության թելով, պատասխան են տալու»։

 Զոհրաբյանը պնդեց՝ եթե այս իշխանությունը մնա, ՀՀ-ն չի լինելու։