Խոշոր վթար Երևանում. «ԶԻԼ»-ին բախվելուց հետո «ՎԱԶ-2106»-ն ամբողջությամբ դեֆորմացվել է. կա վիրավոր


Խոշոր վթար Երևանում. «ԶԻԼ»-ին բախվելուց հետո «ՎԱԶ-2106»-ն ամբողջությամբ դեֆորմացվել է. կա վիրավոր
Սեպտեմբեր 9 11:18 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել խոշոր ավոտվթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, Մարզահամերգային համալիրի մոտ, բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 35 LG 199 համարանիշի և «ԶԻԼ» մակնիշի 34 ՕT 762 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։