Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ․«Հրապարակ»


Գառնիկ Դանիելյանը որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ․«Հրապարակ»
Նոյեմբեր 8 08:34 2024

«Հրապարակը» գրում է․ Երկուշաբթի օրը Բագրատ սրբազանը վերադարձել է Մոսկվայից։ Գառնիկ Դանիելյանին հարցրինք՝ Սրբազանը քաղաքական հանդիպումներ ունեցե՞լ է։ «Չեմ խոսացել Սրբազանի հետ, չեմ կարող ասել»: Ինչպե՞ս․ առողջական վիճակո՞վ էլ չեք հետաքրքրվել։

«Խոսացել եմ հետը, ասել եմ՝ ոնց եք զգում, ասել է` լավ եմ, հիմա՝ մարդ եմ, ես էլ խնդիրներ ունեմ, զբաղված եմ` կուսակցական ժողով կա, բան կա, պարապ նստած չեմ»: Իսկ առաջիկայում հավաք, միջոցառում նախատեսվո՞ւմ են։ «Տեղյակ չեմ»։

Մինչդեռ օրեր առաջ ասել էր, որ Սրբազանը հայ համայնքի հետ է հանդիպել, իսկ քաղաքական հանդիպման լուրերը «ստահոդ» էր անվանել։ Դանիելյանը գուցե այդ մեկնաբանության համար նկատողություն է ստացել ու որոշել է շառից-փորձանքից հեռու մնալ` չխոսել Սրբազանի հանդիպումներից։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 08․ 11․ 24 թ համարում