«Այս պահին «խաղաղության պայմանագրի» բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Նա նշեց, որ դինամիկ գործընթաց է, չի կարող այս պահին նշել, թե քանի հոդված է համաձայնեցված։
Կոստանյանը նաև ասաց, այս պահին նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով հադիպման որևէ կոկրետ պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը։