Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Սերժ Սարգսյանն էր


Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Սերժ Սարգսյանն էր
Նոյեմբեր 7 12:03 2024
2018_ին մի խումբ դասալիք,սոված մանուկներից բաղկացած թառառախմբին նետեցին փողոց և կեղծ օրակարգով,մանիպուլյացիաներով ու սպառնալիքով տեղի ունեցավ իշխանազավթում։
Յոթ արյունոտ, անօրեն, ապազգային լարված տարիներ...
Ազգային էյֆորիայի ֆոնի վրա սահմանադրական կարգի տապալումով իշխանությունը զավթած "արկածախնդիրները" քաղաքական դիվիդենտներ հավաքեցին հենց Արցախի հիմնահարցի Հայանպաստ լուծման սեփական տարբերակը առաջարկելով։
Իշխանության ղեկին հայտնվելուն պես սկսվեց Արցախի հարցի հիմնասյուների կազմաքանդման գործընթացը։ Սկսեց այսպես կորչված ՝ բանակի բարեփոխումների ծրագիրը։
Զավեշտալի է չէ՞ հնչում, բանակից խուսափած դասալիքների խմբակը, լծվել էր "բարեփոխել" հաղթանակած Հայոց բանակը։ Այն բանակը որ դեռ 90֊ականներին զենք ու կանոնավոր կազմավորված չլինելով, բացառապես կազմած լինելով ֆիդայական և կամավոր ջոկատներով, կարողացավ կանգնեցնել ադրբեջանական ագրեսիան և թույլ չտվեց հայոց երկրորդ ցեղասպանություն, ատամներով պահեց Հայոց սուրբ Արցախը։
"Բարեփոխումներին" հաջորդեց հայոց դիվանագիտության տապալման և Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության տապալման և խարխլման գործընթացը։
Հարկ եմ համարում նշել, որ դասլիք երեսփոխանների մոտ շատ լավ ստացվեց Հայոց անառիկ ամրոց ՝ Արցախի, Հայոց հաղթանակած բանակի և Հայկական սփյուռքի պես հզոր կառույցի տարրանջատում Հայաստանի Հանրապետության պետական համակարգից, հաղթանակած բանակի քայքայումը և Արցախի լիակատար հայաթափումը և պաշտոնապես այն ճանաչել ադրբեջանի կազմում։
Անցած 30 տարիների ընթացքում ՀՀ նախորդ ղեկավարները ժառանգություն են ստացել հիմնովին քայքայված, կազմաքանդված, փլուզված պետական ինստիտուտներով հետ պատերազմական պետություն, որի կայացման համար ջանք ու եռանդ չեն խնայել։
Բանակաշինության և պետության ամուր հիմքի հարցում իր մեծ դերն ու նշանակությունն է ունեցել ՀՀ երրորդ նախագահ,Արցախի հերոս Սերժ Սարգսյանը,որին նիկոլախումբը փոխեց դասալիք դավաճան,անհայրենիք,անսկզբունք,անինքնասեր,ստախոս մուտիլովկաների մեծ վարպետի հետ,որի օրոք կորցրեցինք և՜ Արցախը և՜ բանակը,իսկ հիմա Հայաստանին է սպասվում այն նույն ճակատագիրը,ինչին արժանացավ Արցախը։
Նիկոլախումը չհասկացավ,որ պատերազմող երկրին հարկավոր է ոչ թե դասալիք դեղին մամուլի խմբագիր,այլ գերագույն գլխավոր հրամանատար։
Վստահ եմ,որ նիկոլախունտան մինչ օրս չի էլ հասկացել,որ Արցախի ու Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Սերժ Սարգսյանն էր։