Երևանի կենտրոնում թալանված բանկոմատից հափշտակել են 2 միլիոն դրամ. ՔԿ


Երևանի կենտրոնում թալանված բանկոմատից հափշտակել են 2 միլիոն դրամ. ՔԿ
Սեպտեմբեր 9 14:45 2017

Երևան քաղաքի Հանրապետության 71 հասցեում գտնվող բանկոմատից հափշտակվել է 2 միլիոն դրամ գումար: Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բանկոմատում եղել է 3 միլիոն 300 հազար դրամ գումար, սակայն գումարի մի մասը` 1 միլիոն դրամից ավել, հայտնաբերվել է տարածքում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ և օպերատիվ աշխատանքներ հանցագործներին բացահայտելու ուղղությամբ: