Ամիսներ առաջ Բագրատ Սրբազանն «Իզմիրլյան» ԲԿ-ում բուժում էր ստացել, հետո խնդիրներ առաջացան, որ հետազոտվի ՌԴ-ում, որևէ արտառոց բան չկա։ Սրբազանը Ռուսաստանում հանդիպել է նաև հայ համայնքի հետ: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ Բագրատ Սրբազանը բուժման նպատակով չի մեկնել արտերկիր:
«ՌԴ-ում մեծ հայկական համայնք կա, լուրջ մարդիկ կան, որոնք կարևոր դերակատարում ունեն ՀՀ-ին և Սփյուռքին վերաբերող հարցերում, Սրբազանը ցանկանում է Սփյուռքի հետ կապերը վերականգնել: Որևէ վատ բան չկա, որ մեր հայրենակիցները մեզ օգնեն»,- պարզաբանեց Դանիելյանը:
Պատգամավորի խոսքով, պայքարի ընթացքում նկատել են, որ օպերները և հատուկ ծառայության աշխատակիցները հետևում են իրենց. «Կեղտոտ բաներ են անում, դա իրենց պատիվ չի բերում , նրանք աննկատ պետք է լինեին, նույնիսկ իրենց գործը նորմալ չեն անում»:
Մանրամասները՝ տեսանյութում: