Արցախի քաղաքացին համարվում է «քաղաքացիություն չունեցող անձ» և չի կարող վերադառնալ Արցախ․ Տարոն Սիմոնյան


Արցախի քաղաքացին համարվում է «քաղաքացիություն չունեցող անձ» և չի կարող վերադառնալ Արցախ․ Տարոն Սիմոնյան
Նոյեմբեր 6 13:45 2024
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է նախադեպային որոշում՝ ճանաչելով, որ Արցախի քաղաքացին համարվում է «քաղաքացիություն չունեցող անձ» և չի կարող վերադառնալ Արցախ ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
 
«Այս դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
 
Այս դատավճռի համար հատուկ շնորհակալություն պետք է հայտնենք Հայ Գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանին և վարչության անդամ, փաստաբան Քրիստիան Մկրտչյանին՝ իրենց ներդրած ջանքերի համար:
 
Մանրամասները Հայ Գերմանական իրավաբանների (Deutsch-Armenische Juristenvereinigung e.V. կայքում»,– գրել է Սիմոնյանը։