Լիլիթ Մակունցն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիայի ընտրատեղամասեր


Լիլիթ Մակունցն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիայի ընտրատեղամասեր
Նոյեմբեր 6 11:08 2024

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ 2024 թվականի ընտրությունների օրն այցելել է Վաշինգտոնի և Վիրջինիա նահանգի ընտրատեղամասեր:

Այցը կազմակերպվել էր Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) կողմից։

Այցին մասնակցել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը՝ նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ։

Երեք ընտրատեղամասեր այցելության ընթացքում դիտարկվել է քվեարկության գործընթացը, մասնավորապես՝ ԱՄՆ ընտրական մեխանիզմները, այդ թվում՝ օգտագործվող տեխնոլոգիաները։