Սիսիանի համայնքապետը պարգևատրել է հարազատ քեռուն․«Հրապարակ»


Սիսիանի համայնքապետը պարգևատրել է հարազատ քեռուն․«Հրապարակ»
Նոյեմբեր 6 09:30 2024

«Հրապարակ» թերթը գրում է.  Սիսիանի նորընտիր ղեկավար, 32-ամյա Հովսեփ Առաքելյանը, որը հոկտեմբերի 24-ին է համայնքապետ ընտրվել, երեկ «կարեւոր» որոշում է կայացրել` Սոցիալական աշխատողի օրվա առթիվ պատվոգիր է հանձնել իր հարազատ քեռուն՝ Կարեն Իվանյանին, որը Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է:

Հիշեցնենք, որ Առաքելյանը համայնքապետ դարձավ այն բանից հետո, երբ Սիսիանի «ասող»՝ ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը որոշեց փոխել իր նախորդ պրոտեժեին՝ նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանին` իրեն չենթարկվելու համար: Նախ Հակոբջանյանին պարտադրեցին հրաժարական տալ, ապա ավագանու ՔՊ անդամներն ընտրեցին նախկինում առաքիչ աշխատած Առաքելյանին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում