Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ


Երևանի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ
Նոյեմբեր 5 18:16 2024

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավել են թվով 4 խաղային ապարատ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

 Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով՝ իրավախախտման գործիք հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին չզբաղվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, քանի որ ցանկացած նման փորձ կասեցվելու է՝ օրենքով սահմանված համապատասխան վարչարարության կիրառմամբ: