Ադրբեջանում գտնվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին հավատարմագրերի հանձնման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Նման քայլը մեծապես կօգնի հաշտեցմանը»,- նշել է նա և հավելել, որ պահվող անձանց ազատ արձակման հետ կապված մնացած հարցերը պետք է ուղղվեն ադրբեջանական կողմին։