Նիկոլ Փաշինյանի աշխատանքից գոհ է հարցվածների շուրջ 35 տոկոսը, դժգոհ՝ շուրջ 57 տոկոսը


Նիկոլ Փաշինյանի աշխատանքից գոհ է հարցվածների շուրջ 35 տոկոսը, դժգոհ՝ շուրջ 57 տոկոսը
Նոյեմբեր 5 14:05 2024

 

«Գնահատեք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը» «GALLUP»-ի հարցը ՀՀ քաղաքացիներին ուղղվել է 3 ամիս շարունակ՝ մայիսին, հուլիսին և հոկտեմբերին։

 

Հոկտեմբեր ամսվա հարցման տվյալներով՝ քաղաքացիների 34,5 տոկոսը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, իսկ 57,6 տոկոսը՝ բացասական։

 

Հուլիս ամսին 35,1 տոկոսն է դրական գնահատել, իսկ բացասական՝ 54,8 տոկոսը։

 

Մայիս ամսին վարչապետի աշխատանքից գոհ է եղել 27,8 տոկոսը, և դժգոհ՝ 59,7 տոկոսը։