«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է


«Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Նոյեմբեր 5 13:12 2024

«Սպայկա» ՍՊ ընկերության կողմից պետությանը պատճառված վնասի վերաբերյալ քրեական վարույթը դեռևս գտնվում է նախաքննության փուլում։ Այս գործի շրջանակներում ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն արդեն հատուցել է պետությանը պատճառված վնասը, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազությունից։

«Դավիթ Ղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով»,-տեղեկացրին դատախազությունից։

Հիշեցնենք, որ «Սպայկա» ՍՊԸ-ի գործը կապված էր պետությանը 17 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս պատճառելու հետ, և այս հարցով քննությունն ընթացքի մեջ է։