ՌԴ-ում գնացքը բախվել է բեռնատարին. 15 տուժած


ՌԴ-ում գնացքը բախվել է բեռնատարին. 15 տուժած
Սեպտեմբեր 9 13:01 2017

ՌԴ Յուգրա բնակավայրում «Ադլեր-Նիժնեվարտովսկ» գնացքը բախվել է բեռնատարին, ինչի հետևանքով 15 մարդ է վիրավորվել. հայտնում է РИА Новости-ն`շրջանի արտակարգ ծառայություններում աղբյուրին հղումով:

«Ճշտված տեղեկություններով` վթարի հետևանքով տուժել է 15 մարդ, այդ թվում` 4 երեխա»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր 10 տուժածի մասին: