Ուշիի ոլորաններում ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2. պարզվել է վիրավորների ինքնությունը


Ուշիի ոլորաններում ավտովթարի զոհերի թիվը դարձել է 2. պարզվել է վիրավորների ինքնությունը
Նոյեմբեր 4 22:11 2024

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը նույնպես մահացել է։ 

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մխեյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է վարորդների, տեղում և հիվանդանոցում մահացածների ու վիրավորների ինքնությունը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ «Range Rover»-ը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Շ. Սարիբեկյանը, իսկ «ՎԱԶ 2107»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Կ. Սարգսյանը։

Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխել Range Rover-ի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 63-ամյա Ա. Ասլանյանը, «Վազ 2107»-ի վարորդ Կ. Սարգսյանը, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 33-ամյա Է. Թորոսյանը, 45-ամյա Ա. Լևոնյանը, իսկ «Վազ 2107»-ի ուղևորներից Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հ. Մխիթարյանը տեղում մահացել է։

Այսօր՝ ժամը 20:00-ի սահմաններում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ վիրավորներից Ա. Լևոնյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:


Ավելին՝ սկզբնաղբյուրում։