ԱԳ նախարարը մեկնարկ է տվել Հայոց Ցեղասպանության ուրացման գործընթացին. Քոչարյան


ԱԳ նախարարը մեկնարկ է տվել Հայոց Ցեղասպանության ուրացման գործընթացին. Քոչարյան
Նոյեմբեր 4 21:31 2024
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
 
«ՀՀ ԱԳ նախարարը, որի անունը թուրքական ողջ մեդիա դաշտը համառորեն շարունակում է գրել Արաբաթ, մեկնարկ է տվել Հայոց Ցեղասպանության ուրացման գործընթացին:
Հիմա մի պահ կտրվեք հայ իրականությունից և փորձեք պատկերացնել, թե ինչ կլինի այն հրեայի հետ (անկախ նրա ստատուսից), որը կփորձի ասել, որ Հոլոքոստի թեման իրեն չի հետաքրքրում… կամ այդ հարցը իր հետաքրքրությունների շրջանակներից դուրս է:
Օրինակ իմ երևակայությունը չի բավարարում, որ պատկերացնեմ, թե ինչ կլինի այդ հրեայի հետ…»