MiyaGi կեղծանվամբ հանդես եկող հայտնի ռեփեր Ազամատ Կուձաևի ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունից հետո մարդիկ ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ են տանում շենքի մոտ: 9-րդ հարկի բնակարանի բաց պատուհանից վայր է ընկել ռեփերի մեկուկես տարեկան որդին։
kp.ru-ն գրում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել հինգշաբթի ցերեկը: Երեխայի հետ տանը միայն մայրն է եղել: Ոստիկանությունը պարզել է, որ կինը կարճ ժամանակով երեխային միայնակ է թողել խոհանոցում ու գնացել կողքի սենյակ: Մեկ րոպե անց վերադառնալուց հետո մայրը փոքրիկ տղային խոհանոցում չի հայտնաբերել:
Ենթադրաբար, տղան բարձրացել է լուսամուտագոգին ու քաշել-բացել պատուհանը, որի տակ ամբողջությամբ ասֆալտապատ տարածք է, ուստի՝ երեխան ողջ մնալու որևէ շանս չի ունեցել: Երեխան կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ու մահացել նախքան շտապօգնության ժամանումը:
Այժմ ռեփերի շենքին անընդհատ մեքենաներ են մոտենում: Բարեկամներն ու ծանոթները գալիս են աջակցելու զույգին ու հրաժարվում են մեկնաբանություն տալուց:










