Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
Նորանշանակ փոխնախարարը լիասիրտ շնորհակալություն է հայտնել Փաշինյանին իրեն՝ վստահելու համար:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իմ անկեղծ ու լիասիրտ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինձ վստահելու համար, և ձգտելու եմ գործել ուժերիս ներածին չափով, որպեսզի կարողանամ արդարացնել նրանց վստահությունը։
Այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։
Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։
Եվ ուրեմն Աստված մեզ պահապան։
Քար առ քար կառուցենք ապագան։
Ես հավատում եմ մեզ։
Առողջ և ուժեղ լինենք»,- Facebook-ում գրել է նա: