«Ну ка все вместе» նախագծի հատուկ թողարկման ժամանակ անսպասելի իրավիճակ է տեղի ունեցել: Թողարկման հյուրն էր կոմպոզիտոր և պրոդյուսեր Իգոր Կրուտոյը:
Տասնյակ վառ մասնակիցներ երգեցին Իգոր Կրուտոյի սուպեր հիթերը: Հաղթած մասնակցին Իգոր Կրուտոյը երգ պիտի նվիրեր: Շատ թեժ մրցակցության արդյունքում ընտրվեց 2 հաղթող՝ Արփի Աբգարյանը և Դարիա Խրամովան:
Արփի Աբգարյանի ելույթի ժամանակ 100 ժյուրիից մեկ անդամ չէր ուզում սեղմել կոճակը և կանգնել: Ելույթի ժամանակ նախագծի ղեկավար Սերգեյ Լազարևն իջավ ժյուրիի մոտ և սեղմեց կոճակը, ինչից հետո ժյուրին՝ Լև Ռուդինը լքեց տաղավարը: Նրան ի վերջո փոխարինեց նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։ Սերգեյ Լազարևի այս արարքից հետո հնարավորություն տրվեց Արփի Աբգարյանին, որ նրան Իգոր Կրուտոյը ևս երգ նվիրի:
«Ես պարզապես չկարողացա ինձ զսպել, ես զգացմունքային եմ», - ասել է Լազարևը: