Հրայր Թովմասյանի գործը քննած Գրիգորյանին նշանակեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր


Հրայր Թովմասյանի գործը քննած Գրիգորյանին նշանակեցին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
Հոկտեմբեր 31 23:42 2024

Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի համար առաջարկել էր ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործը քննած Տաթևիկ Գրիգորյանի թեկնածությունը։

ԲԴԽ-ն Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր  Տաթևիկ Հրաչի Գրիգորյանի թեկնածությունը նախագահին էր առաջարկել։ 

Այսօր Վահագն Խաչատուրյանը ստորագրել է նրան նոր պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԲԴԽ-101-Ո-227 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Տաթևիկ Գրիգորյանին նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»,- նշված է Խաչատուրյանի տորագրած հրամանագրում։