Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել. Գևորգ Պապոյան


Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել. Գևորգ Պապոյան
Հոկտեմբեր 31 15:39 2024

Հանրահավաքների պատճառով մեծ քանակությամբ զբոսաշրջային հոսքեր Հայաստան չեն եկել, այս մասին ԱԺ-ում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի նվազմանը։

 

«Օրինակ՝ ռուսական որոշ հեռուստաալիքներով նշվում էր, որ 200 հազար մարդ Երևանի փողոցներում հանրահավաքի է մասնակցում, սա մարդկանց կարող է և վախեցրել է»,- ասաց նա։

 

Ըստ Պապոյանի՝ դա բացասական ազդեցություն է ունեցել տուրիստական հոսքերի վրա։