Նաև դպրոցական դասագրքերի մակարդակով սխալ քաղաքականություն է տարվել. Պապոյանը համաձայն է՝ ցեղասպանության հարցն առաջնահերթություն չէ


Նաև դպրոցական դասագրքերի մակարդակով սխալ քաղաքականություն է տարվել. Պապոյանը համաձայն է՝ ցեղասպանության հարցն առաջնահերթություն չէ
Հոկտեմբեր 31 13:09 2024

ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի ՀՀ-ի, առհասարակ, անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ մեծ նշանակություն ունի տնտեսությունը. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ի պատասխան հարցի, թե համակարծի՞ք է ԱԳ նախարարի հետ, որ Հայոց ցեղասպանության հարցը պետության առաջնահերթություններից չէ։