ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում. «Ժողովուրդ»


ՀԾԿՀ նախագահի պաշտոնը շարունակում է թափուր մնալ. ՔՊ-ն ոլորտը բարձիթողի վիճակում է պահում. «Ժողովուրդ»
Հոկտեմբեր 31 09:13 2024

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ն ճնշումների միջոցով ստիպեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին հրաժարական տալ ու հեռանալ նոր ընտրված պաշտոնից, եւ մինչ օրս այդ պաշտոնը թափուր է մնում։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ Գարեգին Բաղրամյանի հրաժարականի պատճառը ՀԷՑ-ի հետ է կապված, մասնավորապես այն միտումի, որով ՔՊ-ն ուզում է ՀԷՑ-ը խլել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ձեռքից։ ՔՊ-ական պատգամավորները նախ Գարեգին Բաղրամյանին ԱԺ կանչեցին՝ Էլեկտրական էներգիայի մատակարարման հետ կապված խնդիրները քննարկելու, նրան մեղադրեցին ոլորտի տապալման համար, այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում նման բովանդակությամբ քննարկում կազմակերպեց։ Ակնհայտ էր, որ իշխանությունների այս նախաձեռնությունները միտված էին ոչ թե խնդիրներին լուծում գտնելուն, այլ ՔՊ-ն նպատակ ուներ լսումների ընթացքում ամեն գնով ցույց տալու, թե ինչքան վատ է աշխատում ՀԷՑ-ը, որպեսզի այս պատրվակով խլեն այն Սամվել Կարապետյանի ձեռքից։

Ահա ճնշումների արդյունքում տարբեր պաշտոնյաներ հրաժարական տվեցին. հոկտեմբերի 10-ին հրաժարական էր ներկայացրել նաեւ ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը, եւ ՔՊ-ն մինչ օրս փոխարինող չի գտել Ազգային ժողով ուղարկելու համար, որ թեկնածուն ընտրվի, նշանակվի այդ պաշտոնում:

Փաստացի, ներանձնային քմահաճույքներին հագուրդ տալու համար ՔՊ-ն այս կարեւոր ու մի շարք խնդիրներով լի ոլորտը բարձիթողի վիճակում է պահում՝ առանց ղեկավարի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: