ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը արձագանքել է «ֆրանսիական հետախուզության» մասին Բաքվի կեղծիքներին


ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը արձագանքել է «ֆրանսիական հետախուզության» մասին Բաքվի կեղծիքներին
Հոկտեմբեր 30 15:46 2024

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին արձագանքել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության հետ կապված ադրբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծիքներին, թե, իբր, «Ֆրանսիան իր հետախուզական ծառայությունների անդամներին տեղակայում է ադրբեջանական սահմանին»։

 

«Լրտեսական ֆանտաստիկայի ժանրի վեպ, որը որպես բոնուս ներառում է դիպուկահարի ոճով հաղորդում Սյունիքի մարզպետի հետ Հայաստան՝ Ներքին Հանդ կատարած իմ այցելությունից»,- գրել է դեսպանը X-ի իր միկրոբլոգում։