Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ իր կատարած աշխատանքի դիմաց քիչ է վարձատրվում, այդ պատճառով էլ պարգևավճար պետք է ստանա։
«Ես կարծում եմ՝ այն աշխատանքը, որ ես անում եմ ու այն աշխատավարձը, որ ես ստանում եմ, իրար հետ անհամարժեք են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ նրանք, ովքեր պատշաճ կատարում կամ գերակատարում են իրենց աշխատանքը, պետք է պարգևավճար ստանան