Արմավիրի Լուկաշին գյուղում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը


Արմավիրի Լուկաշին գյուղում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը
Հոկտեմբեր 27 16:15 2024

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Լուկաշին գյուղի սկզբնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Էդգար Մարտիրոսյանի վարած «Mercedes» և 33-ամյա Ասլան Հովհաննիսյանի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ վարորդներն էլ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։