ՔՊ-ական պաշտոնյաները որսի են դուրս եկել․ «Հրապարակ»


ՔՊ-ական պաշտոնյաները որսի են դուրս եկել․ «Հրապարակ»
Հոկտեմբեր 24 09:19 2024

«Հրապարակ» թերթը գրում է.  Դեկտեմբերին լրանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը, խոսքն ամսական 1 շնչին 40+10 հազարական դրամների մասին է։ Մեր տեղեկություններով՝ կառավարությունը մտադիր չէ շարունակել ծրագիրը, աջակցության այլ ծրագիր են մշակում միայն սոցիալական որոշ խմբերի, մասնավորապես՝ անչափահասների, կենսաթոշակառուների համար, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացնելու արցախցիների շրջանում․ շատերրը հենց այդ աջակցության շնորհիվ էին բնակվարձերը հոգում։

Իշխանությունը կանխատեսում է, թե ծրագրի ավարտից հետո ինչ դժգոհության ալիք է բարձրանալու, ուստի, ըստ կառավարության մեր աղբյուրների, հրահանգել են մարզպետներին, քաղաքապետերին, թաղապետերին՝ ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ռիսկերը կառավարելու նպատակով, ասենք` լոկալ աջակցություններ ցուցաբերել տեղերում։ ՔՊ-ական պաշտոնյաները, կարելի է ասել, որսի են դուրս եկել եւ ակտիվ ժողովներ, հավաքներ են իրականացնում, մարդկանց փորձում համոզել, որ շուտով իրենց խնդիրները լուծում կստանան:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում