Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, մարդատար «ԳԱԶել»-ը կողաշրջվել է․ վիրավորներ կան


Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, մարդատար «ԳԱԶել»-ը կողաշրջվել է․ վիրավորներ կան
Հոկտեմբեր 23 20:44 2024

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ կամրջի վրա, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Սևակ Մ․-ի վարած «Volkswagen Tuareg» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արթուր Ա․-ի վարած մարդատար «ԳԱԶել»-ը։

 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել հողաթմբի վրա, իսկ «Volkswagen Tuareg»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին, ինչի շնորհիվ էլ չի հայտնվել ձորում։

 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

 

Դեպքի փաստով Վաղարշապատաի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։