Տնտեսավարողի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է. տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության


Տնտեսավարողի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է. տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության
Հոկտեմբեր 23 11:29 2024

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքում ձկան մաքրմամբ, սառեցմամբ, փաթեթավորմամբ զբաղվող «Արարատ Ֆարել» ՍՊԸ-ն տարածքի խորքային հորից կենցաղային և արտադրական նպատակով կատարում է ապօրինի ջրառ։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2 մլն ՀՀ դրամի չափով։

Նաև ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։