Ըմբշամարտիկ Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն


Ըմբշամարտիկ Շանթ Խաչատրյանը՝ աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Հոկտեմբեր 23 00:03 2024

Ալբանիայի Տիրանա քաղաքում ընթացող  հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկաննների աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Շանթ Խաչատրյանը (72կգ) 1։3 հաշվով պարտվել է ԵԱ գործող չեմպիոն, Վրաստանի ներկայաացուցիչ Գեորգի Չխիկվաձեին ու դարձել արծաթե մեդալակիր։

Մինչև աշխարհի առաջնության եզրափակիչ հասնելը Շանթ Խաչատրյանը հաղթել է 4 գոտեմարտում (Շվեյցարիայի, Ճապոնիայի, Իրանի և Շվեդիայի ներկայացուցիչներին)։