Պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Հանդիպել են Փաշինյանն ու ԱՄՆ նախագահի օգնականը


Պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը․ Հանդիպել են Փաշինյանն ու ԱՄՆ նախագահի օգնականը
Հոկտեմբեր 22 19:41 2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:

Մայքլ Քարփենթերը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին: