Գյումրու քաղաքապետը հրաժարական կներկայացնի․ «Բալասանյան» դաշինքի ավագանիները մանդատները վայր կդնեն


Գյումրու քաղաքապետը հրաժարական կներկայացնի․ «Բալասանյան» դաշինքի ավագանիները մանդատները վայր կդնեն
Հոկտեմբեր 22 18:32 2024

Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինք խմբակցության ավագանու անդամները մինչև երեկո մանդատները վայր կդնեն։ Հրաժարական կներկայացնի նաև Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Մեզ հասած տեղեկության համաձայն այդ որոշումը պայմանավորված է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի շուրջ տեղի ունեցող իրավական գործընթացներով։ Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

 Հիշեցնենք, որ օրեր առաջ ձերբակալվել էր Սամվել Բալասանյանի որդին։  Հանձնարարված է ձերբակալել նաև  Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին։ Նա այս պահին գտնվում է ԱՄՆ_ում ` բուժվելու նպատակով։

Բալասանյանին առաջադրված է Սև բերդ ամրոցը ապօրինաբար սեփականաշնորհելու մեղադրանքը։ Հիշեցնենք, որ նրա կրտսեր որդուն` Խաչատուր Բալասանյանին օրերս ձերբակալեցին օդանավակայանում, երբ մեկնում էր հոր մոտ` տոնելու նրա 70 ամյակը։ Որդին նույնպես ներգրավված է նշված գործում։ Ձերբակալել են նաև նախկին և ներկա փոխքաղաքապետերին։ Բոլոր ձերբակալվածներն էլ գրավի դիմաց ստորագրությամբ ազատ են արձակվել։